Ակնաբանություն
Դիպլոպիա (երկտեսություն). nairimed.com
Դիպլոպիան պատկերի կրկնապատկումն է։ Սովորաբար, այդ վիճակն անվանում են երկտեսություն։ Դիպլոպիան հիվանդություն չէ, այլ` ախտանիշ, իսկ վերջինիս պատճառների հայտնաբերումը և բուժումը կարող է վերականգնել նորմալ տեսողությունը։
Գոյություն ունի դիպլոպիայի երկու տեսակ՝ մոնոկուլյար և բինոկուլյար։ Տեսակը որոշելը դյուրին է, դա նույնիսկ հնարավոր է տնային պայմաններում։ Եթե Ձեզ մոտ երկտեսություն է, փակեք մեկ աչքը. եթե կրկնապատկերն անհետանում է, ուրեմն Ձեզ մոտ բինոկուլյար դիպլոպիա է, եթե ոչ՝ մոնոկուլյար:
Մոնոկուլյար դիպլոպիան վկայում է, որ խնդիրը միայն մեկ աչքում է: Բինոկուլյար տարբերակը վկայում է, որ երկտեսության պատճառը կարող է լինել ուղեղի կամ նյարդերի աշխատանքի խաթարումը:
Դիպլոպիայի պատճառները և բարդությունները
Մոնոկուլյար և բինոկուլյար դիպլոպիայի պատճառները կարող են լինել տարբեր հիվանդություններ և վիճակներ:
Մոնոկուլյար դիպլոպիայի հիմնական պատճառներն են.
- աստիգմատիզմը. տեսողության դեֆեկտ է, որը կարող է պայմանավորված լինել ոսպնյակի, եղջերաթաղանթի կամ աչքի կորացմամբ, ինչի պատճառով մարդը կորցնում է առարկաները հստակ տեսնելու կարողությունը,
- կերատոկոնուսը. աչքի հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է և ձեռք բերում կոնի ձև,
- կատարակտը՝ ոսպնյակի պղտորում,
- չոր աչքի համախտանիշը. աչքի մակերևույթը խոնավացնող արցունքահեղուկի անբավարարությունն է: Չոր աչքի ախտանիշներն են այրոցը, կարմրածությունը, քորը և տեսողության խնդիրները:
- թևակերպ փառը (պտերիգիում). դեգեներատիվ, փոփոխված հյուսվածքի սերտաճում` ակնաճեղքի ներքին անկյան շրջանում:
Բինոկուլյար դիպլոպիան անհետանում է մեկ աչքը փակելու դեպքում, ինչը վկայում է այն մասին, որ աչքերը չեն կարող միասին աշխատել և առկա է ուղեղի կամ նյարդերի հետ կապված խնդիր:
Բինոկուլյար դիպլոպիայի ամենատարածված պատճառներն են.
- նյարդերի վնասումը. ակնային նյարդերը պատասխանատու են աչքերի և ուղեղի միջև կապի համար: Բորբոքումը և վնասման ցանկացած այլ տեսակ կարող են երկտեսության պատճառ լինել,
- դիաբետ. նյարդերի վնասում առաջացնող ամենատարածված հիվանդություններից է,
- գանգուղեղային նյարդերի պարալիզը՝ դիաբետի կամ բարձր զարկերակային ճնշման հետևանքով,
- միասթենիան. իմունային հիվանդություն է, որը բնութագրվում է միջաձիգ զոլավոր մկանների ախտաբանական դյուրհոգնելիությամբ, աչքերի դեպքում խոսքը կոպերի թուլության մասին է, որը բերում է երկտեսության առաջացման:
- Գրեյվսի հիվանդությունն, դիֆուզ թունավոր խպիպ կամ Բազեդովյան հիվանդություն. այս բոլորը մեկ վիճակի անվանում է, որի պատճառը վահանաձև գեղձի դիսֆունկցիան է. այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտավորապես 30%-ն առնչվում է տեսողության խանգարումների հետ, այդ թվում՝ երկտեսության հետ:
- շլությունը:
Դիպլոպիան կարող է դառնալ ինչպես ժամանակավոր, այնպես էլ քրոնիկ բարդությունների պատճառ:
Երկտեսությամբ տառապող որոշ մարդիկ նաև սրտխառնոց և գլխապտույտ են ունենում: Մյուսների մոտ երկտեսությունն ուղեկցվում է աչքերում լարվածության զգացումով և լույսի նկատմամբ գերզգայնությամբ:
Կարևոր է պարզել, որ տեսողության խանգարումներով ուղեկցվող գլխացավը կարող է վարակի կամ գլխուղեղի ուռուցքի ախտանիշ լինել:
Դիպլոպիայի ախտորոշումը և բուժումը
Դիպլոպիայի ախտորոշումը և տեսակի որոշումը բավականին պարզ է: Առավել դժվար է երկտեսության պատճառը պարզել: Դրա համար բժիշկն իրականացնում է հետևյալ միջոցառումները.
- հարցաքննում Ձեր առողջական վիճակի վերաբերյալ, այդ թվում` ախտանիշների մասին, որոնք ուղեկցում են երկտեսությանը, այլ ախտաբանական վիճակների և խնդիրների մասին,
- մի շարք հետազոտությունների և թեստերի կատարում, այդ թվում՝ արյան քննություն, աչքի զննում և տեսողության ստուգում, թունաբանություն, արյան մեջ շաքարի մակարդակի որոշում, աչքի ՀՏ կամ ՄՌՏ:
Երկտեսության բուժումը ենթադրում է վերջինիս պատճառների վերացում: Մինչ Դուք անցնում եք բուժման հիմնական կուրսը, Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ երկտեսությունից ձերբազատվելու հետևյալ մեթոդները.
- շտկող ոսպնյակներ կամ հատուկ ակնոցներ,
- աչքի վիրակապ,
- աչքերի վարժություններ, եթե խնդիրը աչքերի չափազանց թույլ մկաններով է պայմանավորված,
- վիրահատական միջամտություն:
Կարդացեք նաև
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
Տարիքի հետ մկանները թուլանում են, մաշկը կորցնում է տոնուսը, տեղի են ունենում անցանկալի փոփոխություններ ամբողջ մարմնում, այդ պատճառով վատացող տեսողությանը մարդիկ հանգիստ են վերաբերվում...
Գիշերային կուրությունը վիճակ է, որի ժամանակ հիվանդը գիշերը կամ վատ լուսավորության պայմաններում գրեթե չի տեսնում: Բժիշկներն այն անվանում են նիկտալոպիա և հիվանդություն չեն համարում, այլ որևէ վիճակի ախտանիշ...
Նյարդակնաբուժության ծառայության առանձնահատկությունների, ակնահատակի հետազոտության հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ նյարդաակնաբույժ, նյադաբան, նյարդաբանության ամբիոնի դասախոս...
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ...
Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման...
Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...
Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով...
Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:
Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...
Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...
Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն